կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-29 11:04
Տարածաշրջան

ԵԽԽՎ-ն Ռուսաստանի տեղը չէ. Վրաստանը դեմ կարտահայտվի Ռուսաստանի պատվիրակության իրավասության հարցին

ԵԽԽՎ-ն Ռուսաստանի տեղը չէ. Վրաստանը դեմ կարտահայտվի Ռուսաստանի պատվիրակության իրավասության հարցին

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվելու է Ռուսաստանի պատվիրակության իրավասության հարցը: Ռուսաստանի պատվիրակության իրավասությունը բողոքարկելու շուրջ քննարկումն անցկացվելու է քվեարկությունից հետո: Հարցով զեկույց են ներկայացնելու հոլանդացի պատգամավոր Տինի Կոքսը և իտալացի պատգամավոր Ալվիզ Մանիերոն. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է վրացական Առաջին ալիքը:

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահ Իրակլի Բերաիան հայտարարում է, որ Վրաստանի պատվիրակությունը նշված թեմայով մեկ անգամ ևս ներկայացնելու է սուր դիրքորոշում:

«Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին քննարկվելու է Ռուսաստանի իրավասության ճանաչման հարցը և մենք պատրաստվում ենք, մեկ անգամ ևս գրանցել մեր սկզբունքային, սուր դիրքորոշումն այդ առնչությամբ: Ռուսաստանն անտեսում է միջազգային իրավունքով և միջազգային իրավական գործիքներով, ինչպես նաև հրադադարի պայմանագրով ստանձնած պարտականությունները: Ռուսաստանը շարունակում է Վրաստանի տարածքաների բռնազավթումը և սպառազինումը: Ռուսաստանի Դաշնության գործողությունները, ինչպես օկուպացված տարածքներում, օկուպացված գոտու երկայնքով, այնպես էլ՝ մեր հարևան երկրներում վտանգ է ստեղծում ոչ միայն մեր պետության անվտանգությանը, այլ՝ միջազգային խաղաղությանը և կայունությանը»,- հայտարարել է Իրակլի Բերաիան:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկել էին 2014 թվականին՝ Ղրիմի բռնակցման համար: