Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆրանսիան կշարունակի ամեն ինչ անել Ուկրաինային ներկա հակամարտությունում օգնելու համար։ Բայց դա չի նշանակում, որ Ֆրանսիան պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, RTVI-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Անն Քլեր Լեժանդրը։
«Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք. ՆԱՏՕ-ն չի պատերազմում Ռուսաստանի հետ: Մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերներից ոչ մեկը չի պատերազմում Ռուսաստանի հետ»,- ասել է նա։ Որպես իր խոսքերի ապացույց՝ դիվանագետը հիշեցրեց ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը, ըստ որի՝ «ինքնապաշտպանության մեջ գտնվող» երկրին զենք մատակարարող գործընկերները ռազմական գործողությունների մասնակից չեն։
Դիվանագետը նշել է, որ այս կանոնը գործում է անկախ մատակարարվող սարքավորումների տեսակից։ Նա հիշեցրել է, որ եվրոպական երկրների ներկայիս գործողություններն ուղղված են «Ուկրաինայի կարողությունների ամրապնդմանը, որպեսզի նա կարողանա վերականգնել իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»։ Նախարարության մամուլի քարտուղարի խոսքով, այս դիրքորոշումը կիսում են Ֆրանսիայի բոլոր գործընկերները Եվրոպայում և աշխարհում։