|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՆԱՏՕ-ն անվանել է պայմանը, ըստ որի՝ Ուկրաինան և Վրաստանը կկարողանան անդամակցել դաշինքին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ դիվանագիտական աղբյուրի հղումով:
Դիվանագետը հիշել է կոլեկտիվ պաշտպանության սկզբունքը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի մեկ երկրի վրա հարձակումը համարժեք է հարձակմանը դրա բոլոր անդամների վրա: Նա ասել է, որ կազմակերպությանը միանալու համար Կիևն ու Թբիլիսին պետք է լուծեն Ռուսաստանի հետ բոլոր տարածքային հակամարտությունները: Եթե նրանք չկատարեն այս պահանջը, ապա ՆԱՏՕ-ին սպառնում է ռազմական առճակատում Մոսկվայի հետ, ինչը իրականում հավասարազոր է համաշխարհային պատերազմի:
ՆԱՏՕ-ն նաև հայտնել է, որ Ուկրաինայի ու Վրաստանի՝ դաշինքին միանալու ուղին չի քննարկվի առաջիկա գագաթնաժողովում, որը տեղի կունենա հունիսի 14-ին Բրյուսելում: «Դաշինքը կհաստատի, որ Ուկրաինան և Վրաստանը ունեն հյուսիսատլանտյան հեռանկար, անդամակցության հատուկ պայմանները կախված կլինեն այդ երկրների՝ ՆԱՏՕ-ի բոլոր չափանիշներին համապատասխանությունից»,- ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրը: