|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր խորհրդարանում մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, թե երկրաշարժից հետո Հայաստանի կողմից ցուցաբերված օգնություն չի կարող ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա:
«Այդ հայտարարությունը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ թուրքական կողմը շարունակում է այն ապակառուցողական դիրքորոշումը, որը դրսեւորել է Ցյուրիխից հետո եւ շարունակում է դրսեւորել»,- ասաց արտգործնախարարը:
ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ո՞րն է ԱՄՆ-ի լավատեսության պատճառը, եթե թուրքական դիրքորոշումը փոփոխություն չի կրում: Էդվարդ Նալբանդյանը ի պատասխան նշեց, որ դիվանագիտության մեջ միշտ պետք է լավատես լինել: «Մենք էլ, չնայած թուրքական կողմի ապակառուցողական մոտեցումներին, հույս ենք հայտնում, որ պետք է կարգավորել հարաբերությունները եւ այդ ուղղությամբ շարունակել ջանքերը»,- ասաց նա: