|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Թուրքիան Հարավային Կովկասում չափազանց ապակառուցողական քաղաքականություն է վարում, որն ուղղված է տարածաշրջանի շահերի դեմ. РИА Новости-ի հետ հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Թուրքիան Հարավային Կովկասում չափազանց ապակառուցողական է իրեն պահում` շարունակում է Հայաստանի շրջափակումը, շարունակում է հերքել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը, հետքայլ է արել միջազգային մակարդակով ստանձնած իր պարտականություններից` 2010-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների ձևով` նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Նաև Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ իր կողմնակալ վերաբերմունքով Թուրքիան շարունակում է արդյունավետ կերպով մեկուսացնել իրեն տարածաշրջանային գործընթացներից»,- ասել է նախարարը: