Փոխարժեքներ
17 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.61 |
EUR | ⚊ | € 431.53 |
RUB | ⚊ | ₽ 4.24 |
GBP | ⚊ | £ 512.07 |
GEL | ⚊ | ₾ 143.56 |
Արևմուտքը Հարավային Կովկասում ապակառուցողական օրակարգ է քարոզում, որի նպատակն է մասնատել տարածաշրջանը և քանդել պատմական կապերը Մոսկվայի հետ։ «ՌԻԱ նովոստի»-ին այդ մասին ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանը Ռուսաստանից ՝ «պոկելու» փորձերի մասին Պետդեպարտամենտի խոստովանությունները։
Մեկնաբանելով Օ՛Բրայենի խոսքերը՝ Զախարովան նշել է, որ «անշուշտ, արտաքին քաղաքականության համար պատասխանատու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների նման «անկեղծ խոստովանությունները» գրավեցին մեր ուշադրությունը։
«Սակայն նրանք զարմանք չառաջացրին, քանի որ Օ’Բրայենը ոչ մի նոր բան չասաց»,-հավելել է նա։
Զախարովայի խոսքով՝ ամերիկացի պաշտոնյան «միայն ստորագրել է այն բանի տակ, ինչի մասին իրենք պարբերաբար խոսում և զգուշացնում են իրենց գործընկերներին, այդ թվում՝ Երևանում, այն է՝ Արևմուտքը ապակառուցողական օրակարգ է քարոզում Հարավային Կովկասում, որի հիմնական նպատակը մեկն է՝ մասնատել տարածաշրջանը՝ ոչնչացնելով «Ռուսաստանի պատմական կապերն իր ավանդական դաշնակիցների ու հարևանների հետ»։