Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բաքուն ապակառուցողական դիրքորոշում ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները. այսօր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով, որ դա լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Նույնիսկ շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության մեխանիզ ստեղծելու եւ դիպուկահարներին դուրս բերելու մասին, թվում է, ձեռք բերված պայմանավորվածությունը տորպեդահարվում է պաշտոնական Բաքվի կողմից»,- ասել է նա:
Սերժ Սարգսյանի խոսքերով`Ադրբեջանում տարվում է ակտիվ հակահայկական քարոզչություն, Բաքուն շարունակում է ռազմատենչ քաղաքականությունը եւ սպառազինությունների մրցավազքը:
ՀՀ նախագահի կարծիքով` հակամարտության կարգավորման միակ ուղին բանակցություններն են: «Մենք ելնում ենք այն բանից, որ ռազմական գործողությունների վերսկսումը ձեռք բերված հրադադարից հետո, որն արդեն 18 տարի է` պահպանվում է, կամ նույնիսկ վերսկսման սպառնալիքը միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների ուղղակի խախտում է: Դա ամենաանհեռանկար ճանապահն է դեպի նոր բռնություն, ատելություն, արյունահեղություն»,- հայտարարել է Սերծ Սարգսյանը:
Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ հիմնարար սկզբունքներից է անդամ պետությունների միջեւ հարաբերությունների առաջնահերթությունը, եւ ՀԱՊԿ անդամների խնդրել է չմոռանալ այդ սկզբունքը ու չաջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք կարող են վնասել Հայաստանի շահերին:
Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, ՀԱՊԿ անդամ չէ: