|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին Ադրբեջանում մեծ աղմուկ բարձրացրած` իր այն հայտարարության արձագանքներին, թե «Տարածքներ` խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպվում է «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: Նշենք, որ Ադրբեջանում Դավիթ Տոնոյանի այս հայտարարությունը որակել էին «ապակառուցողական»:
«Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների հայտարարություններն են ապակառուցողական: Կառավարությունը միասնական ծրագիր է իրականացնում, և իմ ասածը բխում է կառավարության ծրագրի առաջնահերթությունից: Զարմանում եմ՝ հանրությունը ինչի՞ վրա է զարմանում: Ես ավելի կարևոր խնդիրներ եմ այնտեղ քննարկել, մենք մեծ արդյունքներ ունենք թե' խաղաղապահության ոլորտում, թե' միջազգային համագործակցության, թե' Հայաստան-Ամերիկա համագործակցության շրջանակներում»,-ասաց Դավիթ Տոնոյանը: