Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Սերժ Սարգսյանը քեզ թողել է բանակցային փաթեթ՝ 3 թղթով՝ Հայաստան-Ադրբեջան, ՄԽ համանախագահների, ԱԳ նախարարների համատեղ հայտարարություն, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման, իրագործման, երաշխավորման մեխանիզմները գրված են եղել։ Սերժի թողած ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծը, որով այդ հարցը պետք է վերջնական ամփոփվեր, ձեր մոտ է, չասեք՝ մենք հրապարակենք, դուք պետք է դա հրապարակեք, որ հետո չասեք՝ մենք խախտեցինք, խանգարեցինք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա ասուլիսին հնչեցրած մեղադրանքներին բանակցային ժառանգության վերաբերյալ։
«Տղա ես՝ հրապարակիր 2016թ․ հետո բանակցված 3 փաստաթղթերից վերջինի՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծը՝ Արցախի հարցին վերաբերող։ Ձեր մոտ է դա։ Հրապարակիր, տեսնեմ՝ ինչ ես լինելու:
10 փաստ եմ ցուցակագրել՝ ձեզ ապացուցելու համար, որ Նիկոլ Փաշինյանը փչացրել է Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը, ու 10 փաստ եմ բերում, որ նա սկսել է իր սեփական կետից ու դրա համար ենք հասել այս խորը և համապարփակ ողբերգությանը։
1․ 2018թ․ մայիսի 9-ին դու գնացիր Ստեփանակերտ ու հայտարարեցիր, որ պետք է Արցախը վերադառնա բանակցային սեղան ու չես բանակցելու որևէ այլ ձևաչափի մեջ։
2․2020թ․ հունվարին Կապանում դու արձանագրել ես Սերժի թողած ժառանգությունը՝ քո կատարմամբ ու ասել ես, որ դրանից հրաժարվում ես, բայց պատրաստ ես ցանկացած պահի դրան վերադառնալ, եթե ժողովուրդը դրան համաձայնություն տա։
3․ 2020թ․ փետրվարին գնում ես Մյունխեն, Ալիևի հետ կայֆավատ եք լինում բոլորիս վրա, խայտառակ ես անում մեզ, հետո գնում ես լակում ես փաբերից մեկում, գրում ես ֆեյսբուքյան ստատուս, անունը դնում ես մյունխենյան սկզբունքներ, մի հատ էլ գրում ես, որ սա է Հայաստանի նոր բանակցային բովանդակությունը։
4․ Սերժ Սարգսյանը 2021թ․ նախընտրականին հրապարակեց 2019թ․ աշնանը վերաբերող ձայնագրություն, որտեղ դու ասում ես, որ դու քեզ դնում ես գժի տեղ, որպեսզի ցրես համանախագահների առաջարկները։