|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր տեղի է ունենալու «Կոնվերս» բանկի «Շանս» ավանդային ակցիա-խաղարկությունը, որին մասնակցելու են բանկի բոլոր ավանդատուները, ովքեր ներդրել են 50 հազար դրամ եւ ավելի գումար:
Բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Մարգարյանը տեղեկացրեց, որ խաղարկությանը մասնակցելու է ոչ թե ավանդատուն, այլ նրա ներդրած յուրաքանչյուր 50 հազար դրամը:
Օրինակ` եթե մեկն ունի 100 հազար դրամ, ապա ավանդը երկու անգամ է մասնակցում խաղարկությանը:
Խաղարկության ընդհանուր ֆոնդը 1 միլիոն դրամ է: Շահողները լինելու են 6 հոգի, մեկը շահելու է 750 հազար դրամ, մյուս հինգը` 50 հազարական դրամ:
«Շանս» ավանդային ակցիան անցկացվում է եռամսյակը մեկ անգամ: