կարևոր
7561 դիտում, 11 ամիս առաջ - 2023-03-24 19:25
Աշխարհ

Բեյրութում դժգոհ ավանդատուները անկարգություններ են կազմակերպել Կենտրոնական բանկի շենքի մոտ

Բեյրութում դժգոհ ավանդատուները անկարգություններ են կազմակերպել Կենտրոնական բանկի շենքի մոտ

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ուրբաթ դժգոհ ավանդատուները անկարգություններ են կազմակերպել Կենտրոնական բանկի շենքի մոտ։

Լիբանանի ավանդատուների միավորումներից մեկը ցույց է կազմակերպել՝ ընդդեմ երկրի Կենտրոնական բանկի շրջաբերականների։ Ցուցարարներն անվադողեր են այրում եւ ճայթուկներ նետում հաստատության ուղղությամբ։ Ավանդատուները Կենտրոնական բանկին մեղադրում են Լիբանանի ժողովրդի դեմ հանցագործությունների մեջ։

Հավաքվածները ձեռքներին պաստառներ են պահում, որոնցում իրենց անվանում են ավանդատուների կուսակցություն եւ պահանջում են Կենտրոնական բանկից դադարեցնել դեպոզիտների «կտրումը»։ Պաստառներից մեկում գրված է. «Մենք ավանդատուների կուսակցություն ենք։ Բոլոր կուսակցություններից ամենաազնիվը»:

Al-Jadeed հեռուստաալիքը հայտնում է, որ Ալ-Համրա շրջանում, որտեղ գտնվում են բազմաթիվ բանկեր, նկատվում է զինվորականների եւ անվտանգության ուժեղ կենտրոնացում։