Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀԱԿ-ի հետ բանակցող իշխանության պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի համոզմունքը, թե սկսված երկխոսությունից շահելու է ժողովուրդը, ճիշտ է՝ միայն մասամբ: Վերջապես հասարակությունը կարող է ձերբազատվել արդեն հոգնեցրած գզվռտոցներից ու շոուներից:
Սակայն դա շահում է ընդամենը կարճաժամկետ հեռանկարի համար: Իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ այս երկխոսությունը կարող է շատ ավելի լուրջ խնդիրներ հարուցել: Փակ դռների ետեւում ընթացող երկխոսությունը կարող է երկու հնարավոր զարգացում ունենալ` կա'մ կողմերի միջեւ գործարք կկայանա հերթական կամ արտահերթ ընտրություններում դերաբաշխումների շուրջ, կա'մ այս պրոցեսը կձգձգվի մինչեւ հերթական ընտրություններ, որոնց արդյունքում կառաջանա մի իրավիճակ, երբ իշխանական քաղաքական մեծամասնությունը եւ արհեստականորեն հեգեմոնիա ստացած ընդդիմությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերում կունենան պարտվողականության հետ ասոցացվող նույնական «նախաձեռնողական» դիրքորոշումներ եւ քաղաքական ուղեգծեր: Այսինքն՝ ժողովրդի համար կգործի «մրից դուրս գալու, մրջուրն ընկնելու» սինդրոմը, եւ մի օր հասարակությունն իր համար կարող է բացահայտել, որ, երկխոսության արդյունքներով տարված, թատերաբեմ է հրավիրել որակական ու գաղափարական նույն հատկանիշներն ունեցող իշխանության եւ «ընդդիմության»: