Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԲՀԿ-ն ոչ մի տեղի համար էլ չի պայքարում: «Մենք պայքարում ենք երկրի բարգավաճման համար։ Ժողովուրդը կհասկանա՝ լավ, չի հասկանա՝ իր գործն է: Մենք ցանկացած քանակի ձայներ կարող ենք ունենալ: Եթե դուք նկատել եք, ԲՀԿ-ն ջղաձգություններ չունի, մենք գիտենք, որ այդ ձայները շատ են, կարող են քչացվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը` անդրադառնալով սոցիոլոգիական այն հետազոտությանը, որի համաձայն` ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը պայքարելու են երկրորդ տեղի համար:
Իսկ թե ո՞ւմ է ԲՀԿ-ն մրցակից համարում իրեն, Բոստանջյանը պատասխանեց, որ Հանրապետական կուսակցությունը լուրջ մրցակից է: Ընդդիմադիր դաշտի ուժերին ԲՀԿ-ն հարգում է, սակայն իրեն մրցակից չի համարում: