կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-26 12:39
Քաղաքական

Մրցակից չունենալը վտանգավոր է հենց Սերժ Սարգսյանի համար

Մրցակից չունենալը վտանգավոր է հենց Սերժ Սարգսյանի համար

Այն, որ Սերժ Սարգսյանը մնացել է առանց լուրջ, ուժեղ մրցակցի, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով, վտանգավոր է հենց նրա համար:

 

«Սերժ Սարգսյանը օրակարգ էր թելադրում, եւ հիմա թող իրենց օրակարգով էլ առաջ շարժվեն, իսկ իրենց օրակարգը` դաշտը ամայացնելն էր, հասարակությանը քաղաքական եւ գաղափարական պայքարից դուրս գցելը: Աշխարհով մեկ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ասում էին` մեզ մոտ ժողովրդավարություն է, ամեն ինչ լավ է, այնինչ` Հայաստանում ամենավատ դիկտատուրան է, ավելի լավ էր ուղղակի դիկտատուրա լիներ, բոլորս իմանայինք, որ ապրում ենք ավտորիտար ռեժիմում, ոչ թե այսօրվա նման, երբ տեսականորեն ամեն ինչ լավ է, դե ֆակտո ամեն ինչ ահավոր է»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Կարապետյանը եւ ընդգծեց, որ հեռուստաընկերություններն ու թերթերը կենտրոնացված են, քաղաքականությունն էլ` անուղեղ, երբ որեւէ պատասխան չի տրվում:

 

Նա համոզված է, որ երկրում ստեղծված նման պայմաններում միջազգային հանրությունն անպայման պաշտոնապես կարձանագրի, որ ՀՀ-ում տիրող իրավիճակը քաղաքականացված չէ, քաղաքականություն, որպես այդպիսին, գոյություն չունի:

 

«Ուզում էին ալտերնատիվ չլինի, չկա, հիմա ի՞նչ են ուզում: Պետք է ուրախ լինեն, բայց մի քանի ամիս հետո կտեսնենք, թե ինչն է լավ, ինչը վատ»,- նշեց Կարապետյանը: