Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Խոսքի իրավունք» միավորումը հաճախ ստանում է բազմաթիվ դժգոհություններ տարբեր ոլորտի բյուջետային աշխատողներից, հատկապես` ուսուցիչներից: Նրանք բողոքում են իրենց օրեցօր ցածրացող աշխատավարձերից: Հայաստանի մարզերի որոշ դպրոցներում աշխատավարձերը նվազում են: Մանկավարժներին հայտնում են, թե բյուջեով այդքան է նախատեսված: Նրանք էլ, այլ ընտրություն չունենալով, համաձայնում են կրթել երեխաներին անգամ 30.000 դրամով:
Ըստ միավորման` «Ֆեյսբուքում» ստեղծված «Բաց նամակ նախագահին և վարչապետին» խմբի անդամները, առաջարկում են կառավարության կողմից սոցիալական փաթեթի համար հատկացված տասնութ միլլիարդ դրամը տրամադրել բազային աշխատավարձերի բարձրացմանը:
«Քաղաքացիները անվստահություն են հայտնում սոցիալական փաթեթին, այն անվանելով «սոցիալական կուտ»: Մարդիկ գտնում են, որ փաթեթը միջազգային կազմակերպությունների «աչքերը կապելու» համար է, այլ ոչ քաղծառայողների: «Խոսքի իրավունք» միավորումը միանում է գումարները բազային աշխատավարձերի բարձրացմանը տրամադրելու կոչին, քանի որ սոցիալական փաթեթը բոլորին չի ընդգրկում, իսկ աշխատավարձերի բարձրացումը յուրաքանչյուր քաղծառայողի համար ապրուստի հարց է: Հայտնենք, որ ֆեյսբուքյան քվեարկության արդյունքում այս առաջարկը ստացել է միայն կողմ ձայներ: Ըստ նախագծի հեղինակների` դրա կիրառման պարագայում նվազագույն բազային աշխատավարձը ներկայիս 40.000-ի փոխարեն կդառնա 65.000:
Դիմում ենք ԱԺ սոցիալական հանձնաժողովին լսումներ կազմակերպելու այս հարցի առնչությանբ և հանդես գալու օրենսդրական նախագծով»,- ասված է հայտարարության մեջ:
աղբյուրը` Panorama.am