կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-14 05:07
Աշխարհ

Աստղերը բաց նամակ են գրել Իրանի նախագահին և հոգևոր ղեկավարին

Աստղերը բաց նամակ են գրել Իրանի նախագահին և հոգևոր ղեկավարին
Ավելի քան 80 դերասաններ, արտիստներ, երաժիշտներ, ակադեմկիոսներ և քաղաքական գործիչներ այսօր բաց նամակ են հղել Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Համենեին և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Նամահակը հրատարակվել է Լոնդոնի «Թայմսե թերթի առաջին էջում:
 
Նամակում աստղերը կոչ են արել ազատ արձակել Սակինեին, ինչպես նաև նրա որդուն և իրավաբանին, ովքեր նույնպես բանտարկված են: «Սակինե Աշթիանին արդեն իսկ շատ է տառապելե՝ նշել են նրանք նամակում: «Սակինեն արդեն հինգ տարի ազատազրկման մեջ է և 99 մտրակի հարված է ստացելե,- նշել են նրանք նամակում:
 
Նամակը ստորագրողների թվում են եղել դերասաններ Քոլին Ֆըրթը, Ռոբերտ Դենիրոն, գրականության Նոբելյան դափնեկիրներ Վոլ Սոյինկան և Վ.Ս. Նայփոլը, Բրիտանիայի ընդիմության ղեկավար Էդ Միլիբենդը, Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Կուշները, Քեյթ Բլանշետը և նրա ամուսին Էնդրյու Ափթոնը և այլոք:
 
Սակինեն 2006 թ.-ին դատապարտվել էր դավաճանության համար և 99 մտրակի հարված էր ստացել: Սակայն երբ նրան մեղադրել են իր ամուսնու սպանության հարցում իր սիրեկանին հանցակցելու մեջ, սկզբնական պատժամիջոցը վերանայվել է, և նրան երկու մահապատժի են դատապարտել. մեկը՝ մահապատիժ քարկոծման միջոցով՝ դավաճանության համար, իսկ երկրորդը՝ մահապատիժ կախաղանի միջոցով՝ սպանության համար, բայց այս վերջին պատիժը հետագայում վերափոխվել է տասը տարվա ազատազրկման: