Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Ծեծի ենթարկված «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի կինը`՝ Իզաբելա Մելքումյանը բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին , ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանին, ՀՀ Ոստիկանապետ Վ. Գասպարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին եւ ՄԻՊ Կ. Անդրեասյանին:
Նամակում մասնավորապես ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ելնելով ամուսնուս՝ Արսեն Վարդգեսի Ավետիսյանի նկատմամբ 15.08.2015թ. իրականացված ֆիզիկական բռնության հանգամանքից, և հաշվի առնելով, որ որոշ անձինք ի դեմս Ռուբեն Հայրապետյանի՝ դաժանաբար ծեծի են ենթարկել, իսկ այնուհետև առևանգել և զրկել ազատությունից իր կամքին հակառակ մոտ երկու ժամ, որի ընթացքում շուրջ քառասուն զինված անձանց ներկայությամբ Ռ. Հայրապետյանը ճնշում է գործադրել՝ պահանջելով ստորագրել մի գրություն, որ իբր ամուսինս Ռ. Հայրապետյանին գումար է պարտք:
Սպառնացել են, որ առանց այդ թուղթը ստորագրելու ազատ չեն արձակի:
Միայն որոշ լրատվամիջոցների զանգից հետո ազատ են արձակել: Դիմել եմ իրավապահ մարմիններին, սակայն մտահոգված եմ ամուսնուս, ով այժմ գտնվում է Հերացու թիվ 1 հիվանդանոցում և մեր ընտանիքի անդամների անվտանգությամբ: Հաշվի առնելով Ձեր անձը, Ձեր խստապահանջությունը նմանատիպ դեպքերի նկատմամբ՝ խնդրում եմ Ձեզ ապահովել ամուսնուս և մեր ընտանիքի անդամների անվտանգությունը: Կանխավ շնորհակալ եմ՝ Իզաբելա Մելքումյան»