|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ստալինի թոռան` Եվգենի Ջուղաշվիլիի մոսկովյան բնակարանը կողոպտել են. տեղեկացնում է Интерфакс-ը` վկայակոչելով տուժողի փաստաբանին:
Վերջինիս խոսքերով` գողացել են Ջուղաշվիլիի համակարգիչը եւ շաղափիչ: «Ուրիշ ոչինչ չեն տարել, տեսանելի տեղում դրված են եղել կոնյակի շշեր, կախված են եղել Ստալինի ծոռի նկարները, դրանցից մեկը գետնին են գցել: Որեւէ արժեքավոր իր չեն գողացել»,- հայտարարել է փաստաբանը:
Նա համոզված է, որ տուն ներխուժելու պատճառը Ջուղաշվիլիի փորձերն են` ապացուցել, որ իր պապը որեւէ կապ չունի Կատինի ողբերգության հետ (1940-ին չեկիստները Կատինի անտառում գնդակահարել էին լեհ զինծառայողների):