Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն օրերս տարածաշրջան կատարած այցից հետո դարձյալ հանդես են եկել հայտարարությամբ, որը, ըստ ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի, այնքան էական չէ, որքան կողմերի վերաբերմունքը, որը մնում է անփոփոխ:
«Հետեւաբար կարծում եմ` որեւէ նոր զարգացումների սպասելու իմաստ չկա: Մանավանդ, որ համանախագահներին հանդիպելուց հետո Իլհամ Ալիեւը կառավարության նիստում ասաց, որ Ադրբեջանը «ոչ մի քայլ չի նահանջի իր սկզբունքային դիրքորոշումից»,- «Երկիր»-ին ասաց Վահրամ Աթանեսյանը:
«Ինչի՞ մասին են խոսում համանախագահների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդների հետ հանդիպումները, եւ դրանք, արդյո՞ք, նշանակում են, որ հասարակություններին կարգավորման սկզբունքներին «նախապատրաստելու» գործընթաց է սկսվում» հարցին ի պատասխան նա նշեց, որ համանախագահները պարզապես «ստեղծագործում են», որպեսզի տպավորություն թողնեն, թե կարգավորման գործում «լրացուցիչ ռեսուրս են ներգրավում»:
«Ավելին` դա ինչ-որ տեղ կարող է վտանգավոր լինել: Այդ կերպ խնդրին կրոնական երանգ չի՞ տրվի: Ի վերջո, ոչ Ադրբեջանն է կրոնապետություն, ոչ` Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, բայց երկու կողմերի հոգեւոր առաջնորդներն այլ բան չեն ասելու, քան` հանրությունները, իշխանությունները: Ես այդ «միջկրոնական երկխոսությանը» հոռետեսորեն եմ մոտենում»,- հավելեց պատգամավորը։