Փոխարժեքներ
26 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կարգավիճակի և գործելու պայմանների հարցում ներքաղաքական քննարկումների հռետորաբանությունը բավականին կուսակցականացված է և օբյեկտիվության պակաս ունի:
Ի սկզբանե նշեմ, որ իդեալական և շահավետ տարբերակը Հայաստանի համար կլներ այն, որ այդ ճանապարհը գործեր որպես սովորական կապուղի, Ադրբեջանից եկող և անցնող ուղևորատար և բեռնատար տրանսպորտային միջոցները հարկ վճարեին և ենթարկվեին ՀՀ սահմանային և մյուս մարմինների վերահսկողությանը: Բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ թուրք-ադրբեջանական բավականի ամուր դաշինքը հաջողության է հասնում, իսկ Արևմուտքին դա ձեռնտու է, որովհետև չեզոքացնում է ռուսական ազդեցությունը:
Այս իրավիճակում, պատերազմից խուսափելու համար ՀՀ դիվանագիտության խնդիրն է միջանցքի հարցի լուծման քիչ, թե շատ ընդունելի տարբերակ գտնել և նաև հասնել մասնակի զիջումների: Ըստ իս, ամենաանվտանգ և ոչ կոնֆլիկտային կլինի, եթե Ադրբեջանին տրվի միայն Մեղրու տարածքով անցնող երկաթուղու տնօրինման իրավունքը: Հայ-իրանական սահմանին կպած երթևեկող գնացքները դժվար, թե ինչ որ վտանգավոր իրավիճակ ստեղծեն: Խիստ անցանկալի և կոնֆլիկտային եմ համարում ավտոճանապարհային կապուղու տրամադրումը Սյունիքի միջով: Դա արդեն վտանգավոր է:
Միջանցքի տրամադրման և խաղաղության պայմանագրի կնքման բանակցություններում սահմանադրական փոփոխությունների և Մինսկի խմբի լուծարման նախապայմանների ընդունման դեպքում ճիշտ կլինի առաջադրել անկլավներից և ադրբեջանցիների հետ վերադարձից ընդմիշտ հրաժարվելու հանդիպակաց նախապայմանները: Միայն այս դեպքում կարող է լինել կայունություն և ոչ կոնֆլիկտային հարաբերություններ»։