|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին։
«1988-ի երկրաշարժից 2 ժամ անց հայրս տարավ ինձ Լենինական: Ես 16 տարեկան էի: Երկար ու պաթետիկ չեմ գրի: Մի բառ` տեսել եմ:
Հարգո՞ւմ եք հիշատակը։ Մի դուրս հանեք բեմ «պիդեռի» ձայնով տղաների, որ երգեն երկրաշարժի մասին:
Հարգո՞ւմ եք հիշատակը։ Մի նկարահանեք վատ ֆիլմեր երկրաշարժի մասին:
Մի արեք անելու համար: Կան թեմաներ երբ լռելը հարգանք է, իսկ «ստեղծագործելը»` ծաղրանք»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։