|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ներկայումս Հայաստանում մոտ 4000 երեխա ապրում է մանկատներում եւ գիշերօթիկ դպրոցներում, որոնց ավելի քան 80 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանը:
Նրա խոսքերով` Հայաստանում մանկատները եւ հատուկ գիշերօթիկ դպրոցներն անհամապատասխան վայր են երեխաների ապրելու համար: «Կարծում եմ, որ հարցը կլուծվի այն ժամանակ, երբ կստեղծվեն խնամատար ընտանիքներ»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանում նախատեսվում է ստեղծել 25 խնամատար ընտանիք, որտեղ էլ կմեծանան ծնողազուրկ երեխաները:
«Ռոլան Բիկով» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն էլ տեղեկացրեց, որ Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնն այդ ծրագրի շրջանակներում ավելացրել է «Ես ունեմ իրավունքներ» անվանակարգը, որտեղ ցուցադրվող ֆիլմերը պատմում են երեխաների իրավունքների մասին: