կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-27 11:40
Աշխարհ

Սիրիայում կես միլիոն երեխա ապրում է պաշարման պայմաններում

Սիրիայում կես միլիոն երեխա ապրում է պաշարման պայմաններում

 ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, Սիրիայում շուրջ 500 հազար երեխա ապրում է պաշարման պայմաններում:

Վերջին մեկ տարվա ընթացքում պաշարման մեջ ապրող երեխաների թիվը կրկնապատկվել է, ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

 ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, ամբողջ երկրի 16 շրջաններում երեխաները գրեթե ամբողջությամբ կտրված են արտաքին աշխարհից, չեն ստանում հումանիտար օգնություն ու զրկված են առաջին անհրաժեշտության ծառայություններից, ներառյալ բժշկությունն ու կրթությունը:

«Երեխաները մահանում են ու վնասվածքներ ստանում, նրանք շատ վախեցած են, որպեսզի դպրոց հաճախեն կամ խաղան, նրանք գոյատևում են սննդի պակասի և դեղամիջոցների գրեթե լիակատար բացակայության պայմաններում»,-ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը:

Կազմակերպությունն ընդգծում է, որ որոշ սիրիական համայնքներ արդեն 2 տարի է ինչ չեն ստանում գրեթե ոչ մի օգնություն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականներով, միայն Հալեպի արևելյան շրջաններում պաշարման մեջ է գտնվում 100 հազար երեխա:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կոնֆլիկտի բոլոր կողմերին վերացնել պաշարումը, ամբողջ երկրում ապահովել հումանիտար օգնության հասանելիությունը: