Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նշել է, որ ՀՀԿ-ԲՀԿ պայքարի կամ մրցակցության մասին շրջանառված եւ շրջանառվող լուրերը տարածողները կարող են լինել ինչպես ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, այնպես էլ` ՕԵԿ-ը:
«Երկիր»-ի այն հարցին, թե սպասելի՞ է նման հարված կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի կողմից, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանել առհասարակ չցանկացավ եւ նշեց, որ «լուրջ չի համարում այդ կարգի մամուլային վարկածներ մեկնաբանելը»:
Նա նշեց, որ «ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի շուրջ բարձրացած աղմուկից հետո ԲՀԿ-ն որեւէ բան չմեկնաբանեց, եւ այսուհետ նույնպես շարունակելու է իր այդ վարքագիծը»: «Թե ով ինչ է տարածել եւ տարածելու, ինչ նպատակներով, այդ հարցն ուղղեք ենթադրյալ տարածողներին»,- խորհուրդ տվեց պատգամավորը: