կարևոր
796 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-15 19:00
Աշխարհ

Ուկրաինայի էներգահամակարգը կոլապսի եզրին է. ԶԼՄ

Ուկրաինայի էներգահամակարգը կոլապսի եզրին է. ԶԼՄ

Ուկրաինական էներգահամակարգը կոլապսի շեմին է։ Այս մասին գրում է «The Washington Post»-ը` նշելով, որ ուկրաինական մարզերը կապող էլեկտրաէներգիայի հաղորդիչ համակարգերը շարքից կարող են դուրս գալ։

«Եթե երկրի արևելքը լիակատար բլեքաութի եզրին չէ, ապա շատ մոտ է դրան», - թերթը մեջբերում է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետի խոսքերը:

Ըստ «The Washington Post»-ի` Կիևի բնակիչները օրական մինչև 16 ժամ անցկացնում են առանց էլեկտրականության, իսկ ձեռնարկությունները հիմնականում աշխատում են գեներատորներով:

Ուկրաինայի ամբողջ տարածքում էլեկտրականության զանգվածային անջատումները սկսվել են հոկտեմբերի 10-ին։ Իշխանությունները հայտարարել են էներգետիկ ցանցերի և կոմունալ համակարգերի վնասման մասին։ Էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը հայտարարել է, որ շատ բարդ իրավիճակ է։

Նոյեմբերին Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ երկրում վնասվել են բոլոր խոշոր ջերմային և հիդրոէլեկտրակայանները, ինչի հետևանքով զգալիորեն նվազել են էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորությունները։ Միաժամանակ բնակիչների կարիքները գտնվում են նույն մակարդակում։

«Google Trends» ծառայության տվյալներով՝ Ուկրաինայում երկրորդ տարին անընդմեջ «էլեկտրաէներգիայի անջատումներ» հարցումը ամենատարածվածներից մեկն է։