|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի և Հնդկաստանի միջև միջկառավարական համաձայնագիրը վավերացնելու մասին օրենք՝ միմյանց տարածք զինվորական անձնակազմ, ինչպես նաև ռազմանավեր և ինքնաթիռներ ուղարկելու կարգի մասին։
Համաձայնագիրը կարգավորում է ոչ միայն զորքերի և սարքավորումների ուղարկումը, այլև դրանց լոգիստիկան։ Սահմանված կարգը կկիրառվի համատեղ վարժանքների, մարզումների, մարդասիրական օգնության, բնական և տեխնածին աղետներից հետո աղետների հետևանքների վերացման աշխատանքների ժամանակ, ինչպես նաև այլ դեպքերում՝ համաձայնագրով։
Փաստաթղթի վավերացումը պարզեցնում է երկու երկրների օդային տարածքի և նավահանգիստներում ռուսական և հնդկական ռազմանավերի կողմից փոխադարձ օգտագործումը, հաղորդում է ТАСС-ը։ Բացի դրանից, համաձայնագիրն ամրապնդում է երկու երկրի միջև ռազմական համագործակցությունը։