Ի՞նչ ծրագրեր ու պլաններ ունի «Ժառանգություն» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին, կմիավորվի՞, արդյոք, որեւէ քաղաքական ուժի հետ: Այս հարցերին պատասխանելով` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը լրագրողներին ասաց, որ դաշինքների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ քաղաքական դաշտը Հայաստանում դասական տեսակի չէ եւ նախօրոք դժվար է որեւէ բան ասելը: Ինչ վերաբերում է «Ժառանգության» պատրաստակամությանը, ապա նա նշեց, որ իրենք միշտ էլ միավորումներին կողմնակից են եղել եւ չեն դավաճանի այդ սկզբունքին, միայն թե այժմ «Ժառանգությունը» դաշտում սկզբունքներով իրենց համապատասխան քաղաքական ուժ չի տեսնում: Խոսելով առհասարակ ընդդիմության մասին` Սաֆարյանը ասաց, որ այստեղ միասնականություն չկա: Պատգամավորի խոսքով ՀԱԿ-ը փորձում է ներկայանալ որպես իսկական ընդդիմություն, իսկ մնացածներին խաղից դուրս համարել: Կոալիցիայում եւս, ըստ Ստ.Սաֆարյանի, ամբողջատիրություն է. հանրապետականները փորձում են կոալիցիայի իշխող ուժը լինել, ընդ որում` ՕԵԿ-ն արդեն ցույց տվեց, որ անվնաս է, իսկ ԲՀԿ-ն փորձում է մինչեւ խորհրդրանական ընտրությունները ժամանակ շահել: