|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, այսօր հետաձգվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատական նիստին վկաներ Կարեն Եղիազարյանը, Արմեն Մինասյանը և Արտյոմ Մազմանյանը, որոնք թեև պատշաճ ծանուցված են եղել, չեն ներկայացել դատական նիստին։ Վերջիններիս նկատմամբ դատարանը սանկցիա կիրառեց՝ հարկադրաբար դատարան ներկայացնելու տեսքով։ Ինչ վերաբերում է մյուս չներկայացած վկաներին, ապա նրանց ծանուցված լինել-չլինելու վերաբերյալ դատարանը տեղեկություն չունի։ Քաղաքացի Աիդա Սաֆարյանը, որը դատարանում էր այսօր և միջնորդել էր՝ իրեն գործով որպես վկա ներգրավել և հարցաքննել, այսօրվա նիստում չհարցաքննվեց, դատարանը բավարարեց միջնորդությունը, բայց Սաֆարյանը կհարցաքննվի մյուս վկաներից հետո՝ ըստ հաջորդականության։ Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին։
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը, ինչպես նաև՝ Սաշա Զաքարյանը, Արմեն Մաթևոսյանը։ Քրեական գործը կապված է Գյումրի համայնքին պատկանող 22 գույքի ապօրինի օտարման հետ։