կարևոր
256 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-15 14:38
Հասարակություն

«Ամենակարևորը՝ այլմոլորակայինների դեմ չպայքարեն»․ Վարդան Ղուկասյան

«Ամենակարևորը՝ այլմոլորակայինների դեմ չպայքարեն, մնացածը լավ կլինի, մեկ էլ հանձնարարականով դատաիրավական ոլորտը չառաջնորդվի»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում, Վարդան և Սպարտակ Ղուկասյանների գործով դատական նիստի ավարտին, ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ՝ ասում են «հիբրիդային գործակալների դեմ են պայքարում»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե որն է, ըստ Ղուկասյանի, ընդդիմության հաջողության բանալին՝ 2026-ի ընտրություններում հաղթելու համար։ «Ընդդիմության հաջողությունը միասնության մեջ է և օրենքների պաշտպանության, որ այսօրվա ղեկավարությունը կարողանա օրենքներով առաջնորդվի, բայց ցավում եմ, ոնց որ չեմ տեսնում դա»,- ի պատասխան նշեց Ղուկասյանը:

Նշենք, որ դատական նիստը հետաձգվել է՝ դատարան հրավիրված վկաների՝ նիստին չներկայանալու պատճառով։ Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին։