Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոալիցիայի ներսում երկու կողմերի միջեւ ծագած ցանկացած կոնֆլիկտի դեպքում երրորդը կշիռ ավելացնելու հնարավորություն է ստանում: Այս մասին «Երկիր»-ի մեր թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը թեեւ ընդունում է, որ ԲՀԿ-ՀՀԿ հակադրության դեպքում ՕԵԿ-ը կստանա կշիռ ավելացնելու հնարավորություն, բայց ո'չ հաստատում, ո'չ էլ հերքում է տեղեկությունները, թե այդ լարվածության ստեղծողը հենց ՕԵԿ-ն է:
Ավելին, ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ ստեղծված իրավիճակը, ըստ Սաֆարյանի, իշխանությանը ձեռնտու PR է, երբ «նախընտրական կոնֆլիկտի կողմեր կարող են դառնալ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն, այդպես իշխանությունն ավելի հեշտ կկարողանա ղեկավարել իրավիճակը, որովհետեւ եթե ԲՀԿ-ն գնա ՀՀԿ-ին դեմ, որոշակի ընդդիմադիր էլեկտորատ պոկելու շանս կստանա»:
Պատգամավորը նշեց, որ որքան էլ ընդունի, որ կոալիցիայում կա մրցակցություն, այդուհանդերձ, չի համաձայնի, որ կա լուրջ եւ անլուծելի կոնֆլիկտ: