կարևոր
1936 դիտում, 5 ժամ առաջ - 2025-12-16 09:50
Քաղաքական

Նախագահն իրեն պահում է Փաշինյանի մոտ աշխատող շարքային ուսապարկի նման․«Հրապարակ»

Նախագահն իրեն պահում է Փաշինյանի մոտ աշխատող շարքային ուսապարկի նման․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Պարզվում է՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, որի ղեկավարած կառույցի վրա բյուջեից տարեկան 2-3 մլրդ դրամ գումար է ծախսվում (աշխատավարձ, շենքի պահպանություն, վարորդ, աշխատակիցներ, ճամփորդություններ), կա՛մ ոչինչ չի անում, կա՛մ էլ անում է ի վնաս ՀՀ-ի։ Մի քանի օր առաջ նա մասնակցում էր Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում նաեւ ելույթ է ունեցել «Խաղաղություն եւ վստահություն. միասնության նպատակ՝ հանուն կայուն ապագայի» խորագրով նիստին։ Սակայն որոշել է, որ այս նախկին խորհրդային հանրապետությունում, որտեղ ռուսերենն է ընդունված որպես հաղորդակցության միջոց, եւ բոլորը շփվել են ռուսերենով, ելույթ ունենա անգլերենով` մի կերպ թղթից կմկմալով կարդալով ելույթը: Սա աննկատ չի մնացել` Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Աշխաբադի միջազգային համաժողովում ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարների մեծ մասը հաղորդակցվում էր ռուսաց լեզվով, բացառությամբ Վրաստանի եւ Հայաստանի նախագահների։ Եվ դա դիտարկվել է որպես ՀՀ իշխանության հակառուսական վարքագծի եւս մի ցուցադրություն: Պարզ է, որ այս մարդը մոռացել է, որ ինքը ՀՀ նախագահն է, եւ իրեն պահում է որպես Փաշինյանի մոտ աշխատող մի շարքային ուսապարկ։