կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-17 13:34
Քաղաքական

Ցեղասպանության ընդունումը գերխնդիր չէ՞

Ցեղասպանության ընդունումը գերխնդիր չէ՞

Մտավախություն կա, թե հայ-թուրքական արձանագրությունները կհանգեցնեն տարբեր երկրների կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցման, սակայն, բարեբախտաբար, դա տեղի չունեցավ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փորձագետ Մանվել Ղումաշյանը:

 

Նա հավելեց, որ այդ մտավախությունները չարդարացվեցին, երբ, օրինակ, Շվեդիան անսպասելիորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ըստ փորձագետի` կար մեկ այլ մտավախություն եւս, թե Հայաստանի հարաբերությունները Սփյուռքի հետ կարող են վատանալ: Սակայն ՀՀ անկախության 20-ամյակի միջոցառումներն ապացուցեցին, որ այդ մտավախությունն էլ ժամանակավոր էր: 

 

Մ. Ղումաշյանի մեկնաբանությամբ` հայ-թուրքական արձանագրությունները Հայաստան-Թուրքիա պետական հարաբերությունները կարգավորող փաստաթղթեր են, սակայն Հայաստան-Թուրքիա եւ հայ-թուրքական հասկացությունները, ըստ նրա, հաճախ սխալ նույնացվում են:

 

«Իսկ Թուրքիայի «զրո հարաբերություններ» հարեւանների հետ քաղաքականությունը միֆ էր: Դա մենք տեսնում ենք հարեւան պետությունների հետ Թուրքիայի հարաբերություններից»,- նշեց Մ. Ղումաշյանը:

 

Փորձագետի կարծիքով` Ցեղասպանության միջազգային ճամաչման հարցում Հայաստանն ունի բարդություններ, եւ, ըստ նրա` Հայաստանում Ցեղասպանության ընդունումն այլեւս գերխնդիր չէ: