Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Երեկ պատմության մեջ առաջին անգամ ոսկու համաշխարհային գինը ռեկորդ է սահմանել` անցնելով ունցիայի համար 1880 դոլարի սահմանը` 1881,40 դոլար:
Յոհաննեսբուրգի բորսայի տարածած հաղորդագրության համաձայն` ներդրողները «շրջվել են դեպի դեղին մետաղը` երկյուղելով երկրագնդի առաջատար տնտեսությունների ռեցեսիայից»:
Ոսկու գների մակարդակն այս ամսվա սկզբի համեմատ աճել է 15 տոկոսով: Ընդհանուր առմամբ` անդադար աճը սկսվել է 2009-ի փետրվարից: Համաշխարհային տնտեսության անորոշության ֆոնին ոսկին համարվում է ամենավստահելի կապիտալը. զարգացող երկրների կենտրոնական բանկերն իրենց արժութային պահուստները ոսկի են դարձնում:
Վերլուծաբանների կանխատեսումներով` մինչեւ այս տարեվերջ ոսկին կթանկանա ունցիայի համար մինչեւ 2500 դոլար: