Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Շատ դժվար մրցումներ էին, քանի որ երկու տարիքային խմբերի՝ մինչև 20 և 20-23 տարեկանների մասնակցությամբ էին ընթանում: Մրցումներն անցկացվում էին տարեքային խմբերում: Մենք` ֆեդերացիաների նախագահներով խնդրեցինք, որ մյուս անգամ առանձնացնեն: Միայն A խմբում մասնակցում էին 15-17 մարզիկներ, իսկ դա դժվար է վերահսկել»,- ասաց Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ` Սամվել Խաչատրյանը, այսօր «Ազդակ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:
Օրերս Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ավարտված մինչև 20 և 20-23 տարեկանների Եվրոպայի առաջնության արդյունքների ժամանակ Հայաստանի վերը նշված հավաքականները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին թվով 24 մեդալ` 9 ոսկե, 11 արծաթե, 4 բրոնզե: Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկամարտում տվել է 3 չեմպիոն, 1 երիտասարդների ոսկե մեդալակիր, մինչև 23 տարեկանների Եվրոպայի 3 չեմպիոն, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Արա Սամվելյանը դարձել է արծաթե մեդալակիր:
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ծանրամարտի ֆեդերացիան չունի նստավայր, Սամվել Խաչատրյանը պատասխանեց. «Ի՞նչ գիտես՝ չունենք, կամ էլ՝ քո համար ի՞նչ տարբերություն, մեշոկով մեդալ ենք բերել»:
Արդյունքում, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան տարվա ընթացքում, մեդալների քանակով ռեկորդ է սահմանել` ընդհանուր թվով 78 մեդալ: