|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վախթանգ Մկրտչյանը սահմանել է համաշխարհային ռեկորդ` 1 րոպե 49 վայրկյանում 49 անգամ կատարելով հատակից երկու մատով ձգում վարժություն:
Վախթանգը գերազանցել է եգիպտոսցի Մոհամեդ Ալի Զինխայի ռեկորդը, ով աջ ձեռքի 2 մատով 49 վայրկյանում կատարել էր 46 ձգում:
Վախթանգ Մկրտչյանը ծնվել է Հայաստանում, այժմ ապրում է Դոնի Ռոստովում:
«Ռեկորդին պատրաստվել եմ 14 տարեկանից, բայց սկզբում ցանկություն ունեի ռեկորդ սահմանել երկու ձեռքերուվ ձգում վարժությունում: Մեկ տարի առաջ ձգվում էի 100 անգամ, եւ զգացի, որ կարող եմ ավելին անել: Դիմեցի ընկերոջս` Արարատ Ջեյրանյանին, ով եւ դարձավ իմ մարզիչը: Նա նույնպես ռեկորդակիր է` կքանստել է 12.000 անգամ` 6.5 ժամում: Նա հուշեց ինձ, թե ինչպես մարզվեմ եւ սկսեցի մարզումները»,- Miasin.Ru-ին ասել է Վախթանգ Մկրտչյանը: