Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Եվրո-2012-ի Ուկրաինայում կայանալիք եզրափակիչ փուլի տոմսերի գնման հայտեր արդեն չեն ընդունվում։ Պաշտոնապես վաճառքը սկսվել էր մարտի 1-ից ՈՒԵՖԱ-ի կայքում և տևել մեկ ամիս։ Կազմակերպիչները նախատեսել էին, որ եթե հայտերի քանակը գերազանցի տեղերի քանակը, ապա հայտ ներկայացրածների միջև կանցկացվի հատուկ վիճակահանություն։
ՈՒԵՖԱ-ն ստացել է 12 միլիոն 149 հազար 425 հայտ։ Դա 17 տոկոսով ավելի է, քան նախորդ Եվրոները` անցկացված Ավստրիայում և Շվեյցարիայում։ Ինչպես հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, հայտերը ներկայացվել են 206 պետությունից: Կազմակերպիչ երկրից հայտ ներկայացնողները կազմում են 88 տոկոսը, նրանց հաջորդում են գերմանացիները ՝ 2,82, ռուսները՝ 1,16 և շվեյցարացիները՝ 1 տոկոս։
Տոմսերն արժեն 30, 70 և 120 եվրո։ Սակայն որքան կարևոր է հանդիպումը, այդքան տոմսերի արժեքը բարձրանում է։ Քառորդ եզրափակիչի տոմսերի արժեքն սկսվում է 40 եվրոյից, իսկ կիսաեզրափակիչի ամենաթանկ տոմսի արժեքն է 270 եվրո։ Բնականաբար, ամենաթանկը Կիևում կայանալիք եզրափակիչ փուլի տոմսերն են` 50, 330 և 600 եվրո։
Հայտ ներկայացրած ֆուտբոլասերների միջև վիճակահանությունը կանցկացվի ապրիլի 19-22-ին: Հաղթողներն այդ մասին կտեղեկանան էլեկտրոնային փոստով։