Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Էստոնիայում պարենային զամբյուղը 2023 թ, հունիսին 22,3%-ով թանկ է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։ Այս մասին գրում է Postimees-ը՝ հղում անելով Էստոնիայի կոնյունկտուրայի ինստիտուտին (EKI):
EKI-ի տվյալներով, խոսքը վերաբերում է 1992-ից ի վեր ամենաթանկ հունիսյան պարենային զամբյուղին։ Այսպես, հունիսին պարենային զամբյուղի արժեքը (նկատի է առնվում շաբաթվա պահանջարկը) կազմել է €117,28, ինչը գերազանցում է 2022-ի հունիսի ցուցանիշը՝ €21,35։ Թանկացել են սպառողական զամբյուղի գրեթե բոլոր ապրանքները, միայն կարտոֆիլի գինն է մի փոքր նվազել։ Հատկապես զգալիորեն թանկացել են շաքարը, ձուկը, ալյուրից պատրաստված մթերքները, բանջարեղենը և խնձորը։
Հրապարակման մեջ նշվում է, որ եթե նկատի առնվի երկրում միջին աշխատավարձը՝ €1400, ապա ամսվա ընթացքում ուտելիքի վրա ծախսվում է դրա մեկ երրորդը։ Եթե մարդը ստանում է սահմանված նվազագույն աշխատավարձ՝ €670, ապա նա ուտելիքի վրա կծախսի իր բոլոր փողերը։
Ըստ EKI-ի տվյալների, Էստոնիայում ստեղծված իրավիճակը բացասաբար է անդրադառնում տեղի բնակիչների բարեկեցության վրա։ Բացի այդ, վստահության զգացումն էստոնացիների մոտ հասել է ամենացածր նիշի, իսկ ընտանիքների տնտեսական դրության կանխատեսումները վատատեսական են։