|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
ՀԱԿ-«Ժառանգություն» հավանական համագործակցության վերաբերյալ կանխատեսումներ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը «Երկիր»-ի հետ զրույցում դժվարացավ անել:
Շահգելդյանը բնական ու նորմալ է համարում համագործակցությունը ժողովրդի պահանջի հետ կապելու` «Ժառանգության» դիրքորոշումը: Եվ եթե այդ համագործակցությունը կայանա, ապա Մհեր Շահգելդյանն, ի տարբերություն հանրապետական Գալուստ Սահակյանի, ո'չ կտխրի, ո'չ էլ կուրախանա:
«Ուրախանալու կամ չուրախանալու խնդիր չկա: Դա ընդամենը երկու քաղաքական ուժերի խնդիրն է, որոնք կարող են ցանկացած որոշում եւ դիրքորոշում հայտնել: Կարծում եմ` դա կլինի ռացիոնալ քաղաքականության շրջանակներում իրականացվող մոտեցում»,- նշեց ՕԵԿ փոխնախագահը: