|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Քաղաքականության մեջ ամեն ինչ անցնում է, ամեն ինչ պատահում է, ամեն ինչ արդարացվում է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
Yerkir.am-ի այն դիտարկմանը, թե այս համատեքստում նորմա՞լ է ՀԱԿ-ի բարձրացրած` զուգարանների հարցը, Խաչատրյանը դրական պատասխան տվեց: Որպես ասածի արդարացում` նա նշեց, որ դեռ 1880-ականներին ԱՄՆ-ում թեկնածուները միմյանց վրա ցեխ էին շպրտում:
Երբ Խաչատրյանին հիշեցրին, որ հիմա 21-րդ դարն է, պատգամավորը նշեց, որ, թեեւ համաձայն է, բայց, մյուս կողմից էլ, պետք չէ մոռանալ, որ քաղաքական նման քայլերի մեջ երեւում են այն արատները, որոնք կան հասարակության մեջ:
«Զուգարանների թեմայից ավելի ծանր ինձ համար այն է, որ ընտանիքի մեծերը երեխայի ներկայությամբ սկսում են քննարկել, թե ձայնի համար ստացած 5 կամ 10 հազար դրամը ինչի վրա են ծախսելու: Դա ավելի ահավոր է, քան, օրինակ, արտագաղթը: Նման ծնողը վաղը չի կարող իր երեխային ասել, որ բարոյական լինի»,- հավելեց պատգամավորը: