|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր ևս գառնեցիները փակել են Երևան-Գառնի ավտոճանապարհը` պահանջելով դուրս բերել շինարարական տեխնիկան Ազատի կիրճից և չեղարկել Քաղցրաշենի ծրագիրը: Այս պահին Գառնիում են նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը , Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Վարչապետը լսեց գյուղացիների պահանջը, ապա վստահեցրեց, որ այս ծրագրի իրականացումն իր անվան հետ կապելը հեքիաթ է:
«2013 թվին այս որոշումը կայացվել է, այն կապում են ինձ հետ, ասում են` իբր վարչապետը տանում է իր հողերը ջրելու, հեքիաթներ են, խնդիրը դրա մեջ չէ: Եթե ես էլ չլինեմ վարչապետ, ուրիշը լինի, չեմ կարծում, որ կուզենա, որ Գառնիի ժողովուրդը վատ ապրի կամ նրանց ջուրը կտրվի: Մասնագետները, որ քննարկել են, բոլոր պաշտոնայները հավաստիացնում են, որ ծրագիրը որևէ բացասական ազդեցություն չի ունենա Գառնիի ժողովրդի վրա: Բայց եթե կա, կամ կարող է ունենալ բացասական ազդեցություն, ես ինքս հետ կքաշեմ այս ծրագիրը»,- ասաց Աբրահամյանը: