Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանի որ այս ամենը քաղաքական բեմադրություն է, քաղաքական հրահանգ, ես չեմ հետաքրքրվել, թե ինչու են մտնում խուզարկության, արդեն մոտավորապես ենթադրում եմ՝ ինչի համար կարող էին գային խուզարկեին: Այս մասին ոստիկանությունից դուրս գալուց հետո ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:
«Երեկ վճռաբեկ դատարանը մերժել է գլխվոր դատախազի տեղակալի բողոքը ինձ նորից կալանքի տակ առնելու հետ կապված: Երևի չեն հասել իրենց նպատակին, փորձում են այլ միջոցներ գտնել նորից ինձ կալանքի տանելու: Երբ տեսնում են, որ շատ թույլ են միջոցները անազատության մեջ պահելու, փորձում են արդեն թիրախավորել, շոուներ կազմակերպել, լուսադեմին ներխուժել մարդկանց տներ, ընտանիքի անդամներին, հարազատներին, երեխաներին անհանգստացնել: Այս ամենը շոու է»,- ասաց նա:
Վարդանյանը նշեց, որ ավելի ուշ տեղեկացել է, որ ոչ միայն իր տուն են եկել խուզարկության , այլ նաեւ իր հարազատների տներ են մտել, ՀՅԴ անդամների տներ են մտել խուզարկել. «Շատերին բերման են ենթարկել, մի քանիսին արդեն ձերբակալել են: Տեսնենք՝ ինչ է տեղի ունենում: Շինծու, հորինած քրեական գործ է, նույնիսկ այդ գործի շրջանակներում այդ ժամանակաշրջանում ես եղել եմ բանտում, կալանավորված, իմ տեսակցությունները փակ են եղել: Առնվազն աբսուրդ է ինձ այդ գործին կապելը: Իրենք փորձում են ինձ, իմ ընկերներին, հարազատներին անընդհատ լարվածության մեջ պահել, շանտաժի ենթարկել՝ փորձելով իրենց նպատակներին հասնել, բայց ես ասել եմ ու ասում եմ՝ մեր պայքարը սրանից կանգ չի առնելու: Մենք երեկ բանտում էինք, այսօր ազատության մեջ ենք, վաղը հնարավոր է լինենք բանտում, գնալու ենք մինչև վերջ, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և հեռացնելու ենք նրան ամեն գնով»: