|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր լրագրողները ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք կա ներքին գործերի նախարարություն ստեղծելու անհրաժեշտություն: Հիշեցնենք, որ նախարարության ստեղծման մասին վերջերս խոսել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Նախարարությունների քանակը, սպասարկող կազմը, մեքենաների շքեղ թիվը մնում է նույնը: Եթե սով է, եկեք բոլորին ազատենք, թող լինի մեկ նախարար: Կլինի աշխարհի ամենալավ տղա նախարարը ու կզբաղվի բոլոր գործերով: Էլ ի՞նչ ենք անում ներքին գործերի նախարարություն, թող լինի գործերի նախարարություն, որը կզբաղվի բոլոր գործերով՝ ներքին, արտաքին: Սովն այդպես կարելի է հաղթահարել»,- ասաց պատգամավորը:
Հարցին` իսկ կա՞ այդ «լավ տղա նախարարը», նա պատասխանեց. «Լավ տղերքին հարցրեք… Եթե տեսնեի՝ մաս կկազմեի»: