|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ուկրանիական Корреспондент պարբերականը կազմել է աշխարհի «մարդասպան մեգապոլիսների» ցուցակը, որի առաջին հորիզոնականներում Հարավային Ամերիկայի քաղաքներն են։
Այսպես` 2010-ի տվյալներով՝ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ամեն 100 հազար բնակչի հաշվով հաշվարկվել է 233 սպանություն, Գվատեմալայում՝ 90 սպանություն, Ռիո Դե Ժանեյրում՝ 35, իսկ Սանտյագոյում՝ 17 սպանություն։
Վիճակը առավել բարվոք է համավում Միացյալ Նահանգների քաղաքներում: Այսպես` Նյու Յորքում նույն քանակի բնակչի հաշվով՝ 5,6 սպանություն, մայրաքաղաք Վաշինգտոնում` 23,8 սպանություն։ Եվրոպա աշխարհամասի մեգապոլիսներից ամենահանգիստը Լիսաբոնն է` 100 հազար բնակչի հաշվով 0,6 սպանություն, Մոսկվայում՝ 6,9, Սանկտ Պետերբուրգում՝ 7,8, Կիևում՝ 3,7, Ստամբուլում՝ 5, իսկ Անկարայում՝ 4,2։
Հարավային Կովկասի երկրների մայրաքաղաքներն այս ցուցակում դասվել են հետեւյալ կերպ` Երեւանում` 100 հազար բնակչի հաշվով 2,1 սպանություն, Բաքվում՝ 3,7, իսկ Թբիլիսին այս ցուցակում բացակայում է: