| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այս րոպեներին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության YouTube-ի ալիքում (youtube.com/chenqlrelu) տեղի է ունենում Հայաստանի պատմության մեջ առաջին նախապես հայտարարված և սպասված համացանցային վիդեոպրեմիերան: «Չենք լռելու»-ի «Ճշմարտության մերկապար» տեսազրույցների շարքի առաջին թողարկման հյուրն է դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարների տարածման գործով կալանավորված Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանը:
Մարինա Արայանը հանդես է գալիս կալանավորված որդու փոխարեն և բացահայտումներ անում` կապված, իր խոսքերով, Անժելա Սարգսյանի կողմից Կարենի դեմ ոստիկանությունում ներկայացված սուտ մեղադրանքների, նկարների` համացանցում հայտնվելու իրական պատմության և դրանցում պատկերված անձանց, Անժելայի և Կարենի միջև եղած հարաբերությունների, դերասանուհու` «Կյանքի խոսք» աղանդին անդամակցելու և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ: Տեսագրության 29-րդ րոպեին Մարինա Արայանը ցնցող հայտարարություն է անում` մեղադրելով դերասանուհուն հրեշավոր հանցագործություն կատարելու մեջ: Նրա խոսքերով` այդ հանցագործությունն ապացուցող տեսանյութը մի քանի օր առաջ ինքը փոխանցել է ոստիկանությանը: