|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանին, որի հետ քննարկել է Արցախում կառույցի աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ Բ. Սահակյանը նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարը մեծ դերակատարություն է ունեցել Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային ասպարեզում Ղարաբաղյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացման եւ Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Նախագահն ընդգծել է, որ արդի պայմաններում անհրաժեշտ է նոր որակ հաղորդել կառույցի հետ համագործակցությանը՝ այն համարելով կարեւոր ե'ւ քաղաքական, ե'ւ տնտեսական առումներով: