Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-03-03 13:52
Տարածաշրջան

Վերջին շրջանում հաջողվել է Վրաստանի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդել. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Գիորգի Գախարիայի հանդիպումը

Վերջին շրջանում հաջողվել է Վրաստանի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդել. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Գիորգի Գախարիայի հանդիպումը

Վրաստանի կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը. Yerkir.am-ին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Նշվում է՝ տեղի է ունեցել վարչապետների առանձնազրույցը: Գիորգի Գախարիան նշել է, որ ինքը ջերմությամբ է հիշում իրենց հանդիպումը Երևանում:

Գախարիան հավելել է նաև, որ Հայաստանն ու Վրաստանն ապրում են բարդ տարածաշրջանում և երկու երկրները հասկանում են, որ տարածաշրջանային կայունությունը պետությունների զարգացման հիմքն է: «Մենք նախ պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության, ապա քաղաքական, տնտեսական, մշակութային հարցերի մասին»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը նշել է՝ հայ-վրացական հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ ներուժ և երկկողմ օրակարգի կարևոր մաս է դրա լիարժեք իրացումը: ՀՀ կառավարության ղեկավարի կարծիքով` երկու երկրների գործադիր մարմիններն այստեղ ունեն բազմաթիվ հնարավորություններ` տնտեսական համագործակցությունը դուրս բերելու բոլորովին նոր մակարդակի:

Հանդիպման ընթացքում բացի բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում համագործակցության շուրջ հարցերից, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերին: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան կարևորել են հակամարտությունների կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով: 

Հիշեցնենք՝ այսօր մեկնարկել է վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Նրան պատվո պահակախմբով դիմավորել է Վրաստանի վարչապետը: