Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անցած դարի 70-ական թվականների կեսին ամերիկացի հոգեբույժների եւ հոգեբանների խումբը ուսումնասիրում էր քաղաքական գործիչների անհամարժեքությունը։ Գիտնականները հայտնաբերեցին, որ բոլոր կոնգրեսականների 26%-ը տառապում է անհամարժեքության այս կամ այն տարբերակով։ Խմբի ղեկավար Լասսվելի գրքում հիմնավորվում է այն վարկածը, որ քաղաքական գործիչներից շատերի ձգտումն իշխանության պայմանավորված է այս կամ այն բարդույթով։ Հենց դրանք էլ դրդում են մարդուն գործողությունների։ Քաղաքական գործիչները օգտագործում են իշխանությունը ոչ ուղղակի նշանակությամբ, այլ որպես դեռեւս վաղ մանկության տարիներին ստացած ինչ-որ հոգեբանական վնասվածքի փոխհատուցում։
Ստացվում է, որ իշխանությունը հանդես է գալիս որպես դեղամիջոց։ Հայրենի նեոբոլշեւիկներն ահա արդեն բավական երկար ժամանակ գտնվում են մի վիճակի մեջ, որը գիտությունը բնորոշում է որպես հոգեշարժական գրգռվածություն՝ էյֆորիայի տարրերով, եւ, դատելով ամենից, ունեն այդ դեղամիջոցի կարիքը ձիու դոզաներով։ Եվ հենց այդ վիճակում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը անցած շաբաթ հայտարարեց. «Ես այս երկրի հիմնադիր քաղաքացիներից մեկն եմ եւ հպարտանում եմ դրանով, եւ ես խոստանում եմ այս իշխանություններին՝ էն մարդու անունից, ում անունից կարող եմ խոսել, մենք ձեզ հանգիստ չենք տալու»։