Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Ղազախստաի մայրաքաղաք Աստանայում սկսված ԵԱՀԿ գագաթնաժողովը դարձավ մեծ տերությունների ներկայացուցիչների ելույթների, նրանց առաջադրած սկզբունքների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության ընդունման օր:
Եվ առաջին, և երկրորդ հարթությունների վրա արտահայտված մտքերն ու ընդունված խիստ ընդհանուր հայտարարությունը լիովին տեղավորվում են մեր նախորդ կանխատեսումների շրջագծում, անգամ ավելի հուսադրող են, քան կարելի էր ակնկալել: Եվ արդեն որոշ վերլուծաբաններ ոչ առանց սրամտության մատնանշում են, որ առայժմ Աստանան խոսում է «Ղարաբաղի լեզվով»:
Նախորդ ամիսներին Աստանայի գագաթնաժողովի շուրջ ինչպես ադրբեջանական քարոզչության, այնպես էլ հայաստանյան ընդդիմության ակնկալած յուրատիպ «ապոկալիպսիսի» փոխարեն դեկտեմբերի 1-ին տեսանք ճիշտ հակառակ մի գործընթաց, որի ավարտական փուլն է դառնալու իրենց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների առաջիկա հայտարարությունը:
... ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովի առաջին օրվա ելույթներն ու ընդունված հայտարարությունը ի դերև հանեցին վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քաղաքական շանտաժի փորձերը: Ուստի նման պայմաններում Ադրբեջանի նախագահի թերևս միակ «սփոփանքն» այն է, որ չի հանդիպելու իր հայաստանցի գործընկերոջը, այլ նրա նման ելույթ է ունենալու գագաթնաժողովի տրիբունայից և վերադառնալու է հայրենիք:
Նման պայմաններում խիստ բարկացած Բաքվի տիրակալից առաջիկա օրերին Ղարաբաղյան ճակատում կարելի է սպասել նոր սադրանքներ, որոնց կանխման համար լավ կլիներ նախապես՝ Աստանայի գագաթնաժողովի ամբիոնից նախազգուշացնել Ի.Ալիևին, որպեսզի նա չկրկնի Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած արյունալի միջադեպը: