|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ վերջին պահին խուսափել է հանդիպել Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ, քանի որ չի կարողացել բացատրություն գտնել Աստանայում հրապարակված հնգակողմ հայտարարության եւ գագաթնաժողովում հնչեցրած իր ելույթի մեջ ներառված տեսակետների տարբերության համար:
Աստանայի գագաթնաժողովում հնչեցրած իր ելույթում Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է պատերազմական հանցագործությունների եւ ցեղասպանությունների մեջ, եւ պնդել է, որ Հայաստանը «զորավարժություններ անցկացնելով օկուպացված տարածքներում, փոխելով քաղաքների եւ գյուղերի անվանումները եւ անօրինական կերպով բնակեցնելով օկուպացված տարածքները, փորձում է իմաստազրկել խաղաղ բանակցային գործընթացը»:
Ըստ դիվանագիտական աղբյուրների, համանախագահները, որոնք ցանկանում էին կազմակերպել նախագահների հանդիպումը, «տարակուսանքի մեջ են հայտնվել»: