Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուշարձանը չեն հանի, ընդհակառակը՝ Հայաստանն էլ կարող է հիշեցնել, թե ինչպես են Ադրբեջանում պատվում Մամեդ Էմին Ռասուլզադեին, որի համար նացիզմը խորթ չէր. «Վզգլյադ» թերթի հետ զրույցում ասել է Կովկասի հարցերով փորձագետ Նիկոլայ Սիլաևը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կտրուկ պահանջին՝ հանել «ֆաշիստ» Գարեգին Նժդեհի՝ Երևանում տեղադրված արձանը:
«Կարծում եմ՝ այդ հայտարարությանը որևէ բան չի հետևի»,- ասել է նա:
Ըստ Սիլաևի՝ Երևանը կարող է համաչափ պատասխան տալ՝ Մամեդ Էմին Ռասուլզադեի՝ Ադրբեջանական առաջին հանրապետության քաղաքական գործչի մասին խաղաթուղթը գործողության մեջ դնելով: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին էմիգրանտ Ռասուլզադեն «բանակցությունների և խորհրդատվությունների համար» հրավիրվել էր Բեռլին՝ վերմախտի և SS-ի կազմում ազգային լեգեոններ ձևավորելու նպատակադրման շրջանակներում: Փաստը ադրբեջանցի պատմաբանները չեն հերքում:
«Նմանատիպ պատմական գործիչներ եղել են բոլոր հետխորհրդային երկրներում, որոնց այնտեղ երկրպագում են»,- նշել է փորձագետը:
Ըստ նրա՝ եթե Ադրբեջանը խնդիր է ունեցել ամրապնդելու Նժդեհի պաշտամունքը Հայաստանում, ապա քայլ է արել այդ ուղղությամբ: «Որովհետև՝ եթե Ադրբեջանը պահանջում է հանել արձանը, դա նշանակում է, որ կգործեն ճիշտ հակառակ ուղղությամբ»,- ամփոփել է Սիլաևը: